ՏՏ ոլորտում հայկական կրթական ծրագրով հետաքրքրված են տարբեր երկրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՏՏ ոլորտում հայկական կրթական ծրագրով հետաքրքրված են տարբեր երկրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 23-05-2018 19:11:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Այսօր Հանրապետության ավելի քան 240 դպրոցներում գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որտեղ ինժեներական կրթություն են ստանում շուրջ 5000 աշակերտներ: 

Ինչպես մայիսի 23-ին կայացած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի ընթացքում տեղեկացրեց ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ՏՏ ոլորտում հայկական կրթական ծրագրով հետաքրքրված են տարբեր երկրներում: 

««Գրանթ թորոնթոն» ընկերության հետ մենք կատարեցինք հետազոտություն, թե ինչպիսի ազդեցություն են ունեցել ինժեներական լաբորատորիաներն ընդհանուր կրթության ոլորտում, և ունենք լավ իմաստով ապշեցուցիչ տվյալներ: Երկրից դուրս պայմանավորվածություն ունենք Հնդկաստանի, Եթովպիայի հետ, և շատ ուրախ ենք, որ մեր կրթական ծրագրով հետաքրքրված են տարբեր երկրներում»,- ընդգծեց Ա. Եսայանը: 

Նշենք, որ ԻՏՁՄ 18-րդ համաժողովին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև օտարերկրյա դեսպաններ, ոլորտը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play