Մայիսի 14-18-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 739 լուսակետ


Մայիսի 14-18-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 739 լուսակետ

  • 24-05-2018 11:36:54   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 14-18-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 739  լուսակետ: Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 1 հենասյուն, որի վերականգնման աշխատանքներն  ընթացքի մեջ են: 
 
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 պուրակ: Ընթացքի մեջ են 2 առանձին հատվածների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ամբողջությամբ ներկվել է 40 հենասյուն, ևս 48 հենասյուն ներկվել է մասնակի: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play