Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն


Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն

  • 24-05-2018 11:38:25   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով մայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա:
 
Այցի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը: 
 
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն