ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի.Առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներին


ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի.Առաջնահերթությունը կտրվի ՃԿՊԱ լավագույն շրջանավարտներին

  • 24-05-2018 12:00:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադե¬միա (ՃԿՊԱ): Կրթօջախի գործունեությանը նախարարին ծանոթացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը: 
 
Նախարարին ներկայացվեցին ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը՝ փրկարարական գույքն ու սարքավորումները, փրկարարների վերապատրաստման համար նախատեսված տեխնիկական միջոցները, արագ արձագանքման փրկարարական գույքը և այլն:
 
ԱԻ նախարարը շրջեց ԲՈՒՀ-ի դասասենյակներով, մասնագիտական՝ «Հրդեհային պաշտպանու¬թյուն», «Փրկարարական գործ», առաջին բուժօգնության և խաղարկային լսարաններով, ծանոթացավ ՃԿԱԿ կարգավար-օպերատորների վերապատրաստման համար նախատեսված հատուկ լսարանի հնարավորություններին և եղավ ակադեմիայի գրադարանում: Այն հագեցած է համակարգչային տեխնիկայով, գործում է նաև էլեկտրոնային գրադարան: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանի խոսքով՝ լայնածավալ աշխատանք է տարվում հանրության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորման ողղությամբ: Գրադարանի նյութերը նախատեսված են մանկապարտեզի երեխաներից մինչև ԲՈՒՀ-ի ուսանողների համար՝ ներառյալ մեթոդաբանությունը և ներառական ծրագրերը: 
 
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպեց նաև ՃԿՊԱ աշխատակիցների և դասախոսական անձնակազմի հետ: Նախարարին ներկայացվեցին ԲՈՒՀ-ի առաջնային հրատապության և գերակա խնդիրները: Դրանք հիմնականում առնչվում էին տեխնիկական հագեցվածության, օրենսդրական բարեփոխումների, անձնակազմի սակավության և հանրապետության տարբեր կրթօջաններում պլանավորված կրթական ծրագրերի իրականացման հետ:
 
Ողջունելով ակադեմիայի անձնակազմին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լրջագույն փոփոխություններ են նախատեսվում ԱԻ նախարարության կադրային քաղաքականությունում: 
- Յուրաքանչյուր տարի ակադեմիան շուրջ 200 շրջանավարտ է տալիս, սակայն ըստ մեր ունեցած վիճակագրության՝ նախորդ տարիներին նրանցից միայն մեկ կամ երկու հոգի է նախարարությունում ընդունվել աշխատանքի: Այս թվերը, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Այսուհետև առաջնահերթությունը կտրվի ակադեմիայի լավ և գերազանց առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին,- ասաց Հ. Ռոստոմյանը:
 
Նախարարը նշեց նաև, որ աշխատակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն և կլուծվեն հրատապ կերպով շատ մոտ ապագայում:
 
Նշենք, որ Ճգնա¬ժա¬մային կառավարման պետական ակադեմիան ստեղծվել է 1992 թ.: Այն կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը: Ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով: Կազմակերպվում են հանրապետության կառավարման մարմին¬ների ղեկավար կազմի և մասնագետների վերա¬պատ-րաստ¬¬ման դասընթացներ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն