Վանաձորում կկայանա «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը


Վանաձորում կկայանա «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

  • 24-05-2018 16:04:48   | Հայաստան  |  Սպորտ

Մայիսի 25-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կկայանա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը:
 
Մրցույթին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության 12 հաստատությունների թիմերը, որոնք կազմավորվել են մրցույթի առաջին փուլի արդյունքների հիման վրա:
 
Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր, շնորհակալագրեր, մարզագույք, գավաթներ և մեդալներ:
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի բոլոր մասնակից երեխաների համար նախապատրաստել է մարզահագուստներ:  Մարզագույքով կպարգևատրվեն նաև 4-12-րդ տեղերը գրաված հաստատությունների թիմերը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ