Մեկնարկել է «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը


Մեկնարկել է «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը

  • 24-05-2018 16:20:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 24-ին Հայ Օգնության միության նախաձեռնությամբ և  ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ԵՊՀ դահլիճում մեկնարկեց «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորհրդաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին:
 
Բացման խոսքով հանդես եկավ ՀՕՄ կենտրոնական վարչության վարիչ տնօրեն Վերժինե Թուլումյանը: Անդրադառնալով հայ կնոջ դերին՝ նա նշեց, որ ժողովրդի համար ամենաբախտորոշ, օրհասական պահերին նա առանձնացել է  ազգային արժանապատվությամբ, հեռատեսությամբ և նախանձախնդրությամբ:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի Գարոլին  Շմավոնյանը: 
Առաջին նիստի նիստավար ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը ներկայացրեց զեկուցողներին: Իրենց ելույթներում  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, դոկտ. Հայարփի Պապիկյանը պատմական անդրադարձ կատարեցին հայ կնոջ դերին՝ ազգային վերածննդի,ազատագգրական շարժման և առաջին աշխարհամարտի օրերին:
Երկրորդ նիստը վարեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Սյուզի Ծերունյան-Խանզատյանը: Զեկուցումներով հանդես եկան հրապարակախոս, քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը, ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի իրավաբանական բաժնի տօրեն Կարինե Հովսեփյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Աբո Սաղվեջյան» ծրագրի պատասխանատու Թերեզա Երեմյանը, ովքեր ներկայացրին հայ կնոջ դերը արդի հասարակական, քաղաքական և մասնագիտական ոլորտներում:
Նիստերի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո, խորհրդաժողովն ամփոփեց ՀՕՄ կենտրոնական վարչության փոխատենապետուհի Նաիրի Տերտերյանը: 
Խորհրդաժողովից հետո ՀՕՄ անդամներն այցելեցին Սոսե մայրիկի շիրիմին, որի աճյունը 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետության 80 ամյակի առթիվ Հայ Օգնության Միության ջանքերով Եգիպտոսից տեղափոխվել է Հայրենիք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play