Կառուցողական երկխոսության շուրջ հանդիպում-քննարկում՝ քաղաքացիական հասարակության կառույցների հետ

24-05-2018 16:37:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում բացված Երևանի ինկուբատորի անդամ 22 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին առնչվող հարցերն ու հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական երկխոսության և համագործակցության հնարավոր ուղենիշները: 
 


Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարած կոնսորցիումի կողմից: 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ կազմակերպությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ծրագրում ընդգրկված թիրախային՝ հանրային ֆինանսների կառավարման, կրթության, սոցիալական, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, էներգետիկայի և այլ ոլորտներում: 
Ներկայացնելով նշված ուղղություններով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրային աշխատանքները և ընդգծելով համայնքային նշանակության ծրագրերում քաղաքացիական հասարակության ներգրավման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Կամո Արեյանը նկատել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է շահառու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ քաղաքացիների հետ, որոնք ընդգրկված են Երևանի քաղաքապետին կից հանձնաժողովներում և իրենց գործուն մասնակցությունն են բերում ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում: 
Կամո Արեյանն ընդգծել է նաև, որ առաջիկայում ակնկալում է կամզակերպությունների կողմից կառուցողական հստակ առաջարկներ, որոնք համագործակցությունը կդարձնեն առավել արդյունավետ: 
Նշվել է, որ ծրագրի շրջանակում ՏԻՄ-երի հետ համանման հանդիպումներ են եղել նաև Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 261 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար