ԱԺ-ում ՀՅԴ-ական Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը․tert.am
24-05-2018 16:56:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կայացավ հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում 2 հարց կար:
ԿԸՀ նիստի օրակարգում էին «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում» հարցերը:
Հարցերից մեկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ ԱԺ նախագահի համապատասխան գրություն են ստացել, ըստ որի՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, նախատեսվում է դադարած համարել ՀՅԴ-ական Արմեն Բաբայանի լիազորությունները: Այսպիսով, նրա փոխարեն մանդատ կստանա ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյան:
Օրակարգի երկրորդ հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի փոխարեն Ավագանիում կընդգրկվի Նելլի Ղարդյանը, իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին Ավագանու «Ելք» խմբակցությունում կփոխարինի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: