Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին


Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

  • 24-05-2018 17:00:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: 
 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ: 
 
Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման: 
 
Այնուհետև վարչապետ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրադարձություններին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և այլ խնդիրներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն