Կալանավորվել է անչափահասներին մահակով ծեծի ենթարկած նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի եղբայրը.armtimes.com

24-05-2018 17:19:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com-ի  տեղեկություններով, քիչ առաջ դատարանը ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
 


Երեկ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի
4-րդ մասով (զենքի գորադրմամբ խուլիգանություն):
 
Սարգիս Հակոբյանի հետ դեպքի վայրում եղած մյուս երեք անձը երեկ սահմանված ժամին չեն ներկայացել նախաքննական մարմնին եւ քննիչը որոշում է կայացրել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարել է ոստիկանության համապատասխան բաժնին: Այսօր նրանք ձերբակալվել են:
 
Երեկ որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ, որոնցից մեկին՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով). վերջինս ՀՀ պետական դրոշը գցել էր գետնին, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում նրանք կասկածվում էին ավելի մեղմ հոդվածով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով (ծեծ):
 
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա
, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Սույն քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին տուժող է ճանաչվել:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 763 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար