Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային


Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային

  • 25-05-2018 12:05:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները:
 
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի միջև առկա համագործակցությունը` կարևորելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև սպաների և պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն