2017-18 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում է շուրջ 10 հազար շրջանավարտ․ ԿԳՆ


2017-18 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում է շուրջ 10 հազար շրջանավարտ․ ԿԳՆ

  • 25-05-2018 15:28:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այցելել էր Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց՝ Վերջին դասի ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը,  սաներին հղելով մաղթանքի խոսքեր,  ընթերցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի  շնորհավորական ուղերձը շրջանավարտներին:
 
Շնորհավորելով դպրոցի բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝  ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «Ձեզ համար կյանքի  կարևոր մի դրվագ ավարտվում է, և սկսվում է էլ ավելի կարևոր շրջան, երբ ձեզանից շատերը կընդունվեն բուհեր, որոշ մասը կգնա բանակ՝ հայրենիքին ծառայելու: Դուք այս դպրոցի 50-րդ և միևնույն ժամանակ՝ 12-ամյա կրթության առաջին շրջանավարտներն եք: Բացի այդ, ձեզ համար կարևոր և հետաքրքիր մի շրջափուլ է բացվել, քանի որ այլևս չկա հին Հայաստանը:  Մենք բոլորս լծվելու ենք նոր Հայաստանի կերտման գործին, յուրաքանչյուրս՝ մեր տեղում, և ձեզանից շատերը, գնալով բուհ, լավ սովորելով կամ ծառայելով բանակում, իրենց նպաստն են բերելու մեր նոր Հայաստանի կառուցմանը»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play