Աֆրիկայից վերադարձած լեռնագործները սպառնում են Քաջարանյան ավազակախմբին


Աֆրիկայից վերադարձած լեռնագործները սպառնում են Քաջարանյան ավազակախմբին

  • 25-05-2018 17:57:58   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Քաջարանյան ավազակախմբի եւ Միշիկի գորընկերության աֆրիկյան հետքը։
 
Քաջարանում հանրայնացվել է գաղութարարների եւ Միշիկի (Միքայել Մինասյանի) գործընկերությանն առնչվող զարմանահրաշ մի նորություն եւս…
Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ այդ գործընկերության շնորհիվ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվին, մի ձեռնարկություն էլ հիմնվել կամ ձեռք է բերվել աֆրիկյան պետություններից մեկում:
Պարզվում է, որ Վահե Հակոբյանը, ինչպես ուրիշ դեպքերում, կամավոր ստանձնել է նաեւ աֆրիկյան այդ ձեռնարկության գործունեությանն աջակցելու առաքելություն՝ Միշիկի հովանավորության անսասանությունն ու հարատեւությունն ապահովելու համար:
Պարզվում է նաեւ, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում գրանցված մի խումբ լեռնագործներ, հերթափոխով, ժամանակ առ ժամանակ աշխատանքի են մեկնում Աֆրիկա:
Սակայն աֆրիկյան գործուղումից օրերս վերադարձած հանքագործների խումբը բախվել է մի իրողության, որն էլ տեղիք է տվել աղմուկի:
Ըստ քաջարանցիների՝ Աֆրիկա մեկնած լեռնագործներին կանխավճար է տրվել գնալուց, բայց վերադառնալուց հետո, հակառակ պայմանավորվածության, կոմբինատի ղեկավարությունը փորձում է աֆրիկյան աշխատավարձից պահել կանխավճարի մի մասը:
Քաջարանցի-աֆրիկացիները սպառնում են Մհեր Պոլոսկովին եւ Վահե Հակոբյանին՝ նախապես պայմանավորված աշխատավարձի հարցում արհեստական խնդիրներ չստեղծել, այլապես իրենք լիովին կբացահայտեն եւ կհանրայնացնեն աֆրիկյան առեղծվածը:
Տարօրինակ եւ անսպասելի այս տեղեկատվության վրա, կարծում ենք, լույս կսփռվի վարչապետի՝ օրերս հայտարարած նախաձեռնության (մետաղական հանքավայրերում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ) իրականացման շնորհիվ:
 
«Սյունյաց երկիր»
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն