Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը


Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

  • 25-05-2018 18:48:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2017-2018թ.թ. ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը: 
 
Մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում։  Դիլիջանում գործող վարժարանում ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու կացարանային պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:
Այս տարի ռազմամարզական վարժարանն ավարտել է 36 պատանի, որոնցից 34-ը ցանկություն են հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն