ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ


ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

  • 25-05-2018 18:56:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: 
Նիստին քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ հաշվետու և հարակից զեկույցներում մատնանշվել է, որ մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեխնիկական նոր հնարավորությունների ներդրմանն ուղղված աշխատանքները: 
 
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն