Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին


Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին

  • 25-05-2018 18:59:18   | Հայաստան  |  Հասարակություն

Նշանավոր  գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 108-ամյակի առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խաչիկ Դաշտենցի ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև մի շարք գրողներ «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Դաշտենցի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից գրողի շիրիմին ծաղկեպսակ է տեղադրվել,  ներկաներն էլ ծաղիկներ են խոնարհել Խաչիկ Դաշտենցի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ և որդու շիրիմներին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն