Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում նշվում են «Արցախյան օրերը»


Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում նշվում են «Արցախյան օրերը»

  • 25-05-2018 19:05:53   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 23-ից Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ մայիսի 30-ը:
 
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ, նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Ռիշար Մալիեն, Լե Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիկ Սլիսան, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, Ֆրանսիայի Հարավային շրջանների հայկական միությունների համակարգող խորհրդի նախագահ Օրոր Բրունան, Բուկ-Բել-Էրի քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
 
Մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ՝ Բուկ-Բել-Էրի և նրա հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Արցախի Ասկերան քաղաքի միջև մշակութային ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play