Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենն արդյունավետ է համարել Պաշտպանի աշխատանքը


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենն արդյունավետ է համարել Պաշտպանի աշխատանքը

  • 29-05-2018 15:19:39   | Ֆրանսիա  |  Իրավունք

Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող համատեղ ծրագրերը կապված խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, կալանքների պրակտիկայի բարեփոխման հետ և այլն:
 
Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ Քրիստոս Ջիակումոպոլոսն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը հավաքների մասնակիցների իրավունքների երաշխավորման, հանդուրժողականության մթնոլորտի ապահովման հարցերում: Կարևորվել է Պաշտպանի ցուցաբերած անաչառ մոտեցումն ու արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև արագ արձագանքը խնդիրներին:
 
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրենին աջակցության և Պաշտպանին աշխատանքին հետևելու ու այն գնահատելոու համար:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և առավել ակտիվացնել համատեղ աշխատանքը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play