Բողոքի ակցիա Շատին համայնքում․ գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բողոքի ակցիա Շատին համայնքում․ գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-05-2018 15:51:35   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն



 
Մայիսի 30-ին  ժամը 12։00-ի դրությամբ քաղաքացիական անհնազանդության ակցիա են իրականացնում  Շատին համայնքի բնակիչները։ Նրանք փակել են Մարտունի Եղեգնաձոր միջպետական ճանապարհի Շատին եւ Եղեգիս համայնքներ տանող ճանապարհահատվածը։ 
 
Ինչպես տեղից հայտնում է «Նոյյան Տապան»-ի թղթակիցը, գյուղացիներն ահազանգում են պատկան մարմիններին Եղեգիսի կիրճում ՀԷԿ-երի գործունեության հետ կապված մի շարք ապօրինությունների մասին։ Նրանք պահանջում են դադարեցնել արդեն իսկ գործող ՀԷԿ-երի գործունեությունը, նաեւ կասեցնել նոր կառուցվող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները։
 
Գյուղացիների պնդմամբ, Եղեգիսի կիրճում գործող ՀԷԿ-երի պատճառով բնակչները չեն կարողանում ոռոգել իրենց այգիներն ու մշակովի հողատարածքները, բացի այդ շինարարական աշծատանքների հետեւանքով մեծ վնաս է հասցվում բնությանը։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play