Սերժ Սարգսյանի եղբայրը Եղեգիս գետի վրա ոչ թե մեկ, այլ մի քանի ՀԷԿ ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սերժ Սարգսյանի եղբայրը Եղեգիս գետի վրա ոչ թե մեկ, այլ մի քանի ՀԷԿ ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-05-2018 18:54:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժամը 12:00-ի դրությամբ Վայոց Ձորի Շատին համայնքի բնակիչները մոտ չորս ժամ փակ են պահել Եղեգնաձոր-Մարտունի միջպետական ճանապարհի Շատին և Եղեգիս համայնքներ տանող ճանապարահատվածը: 
 
Գյուղացիները դժգոհում էին Եղեգիսի կիրճում արդեն իսկ գործող ՀԷԿ-երի գործունեությունից` պահանջելով դադարեցնել նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները:   
 
Ըստ շատինցիների` Եղեգիս գետի վրա գործող 19 ՀԷԿ-երի պատճառով իրենք չեն կարողանում ոռոգել մշակովի հողատարածքները և այգիները: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում ֆերմեր, «Գերաստղ» ծրագրի ղեկավար Տիգրան Եղոյանը տեղեկացրեց, որ նշյալ ՀԷԿ-երը պատկանում են ինչպես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանին, այնպես էլ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյանների: 
 
Տ. Եղոյանի խոսքերով` օրերս նոր ՀԷԿ կառուցելու նպատակով շինարարական աշխատանքներ են իրականացվել Եղեգիս գետի ակունքի մոտ, որոնց ընթացքում հայտնաբերվել է 14-րդ դարի խաչքար կոտրված վիճակով: 
 

 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն