Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել.azatutyun.am


Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել.azatutyun.am

  • 04-06-2018 12:04:33   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Վրաստանի մայրաքաղաքն այսօր հայտնվել է տրանսպորտային կոլապսի շեմին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները անժամկետ գործադուլ են հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց վճարվող աշխատավարձերը:
 
«Գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մետրոպոլիտենի մեքենավարների աշխատավարձը չի բարձրացվել 45 տոկոսով», - հայտարարել է «Էրթոբա 2013» անկախ արհմիության անդամ, մետրոյի մեքենավար Բեսո Գոգիչաշվիլին:
 
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կոշտ քննադատության ենթարկելով մետրոպոլիտենի աշխատակիցների գործողությունները: «Ես թույլ չեմ տա, որպեսզի մայրաքաղաքի բնակչությունը տուժի շանտաժի և անհասկանալի վերջնագրերի պատճառով», - հայտարարել է Կալաձեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play