Հայաստանում ՀԷԿ-երն ինչու են գետերին և գյուղացիներին վնաս պատճառում, շատինցիների ըմբոստացումն ինչ ընթացք ստացավ


Հայաստանում ՀԷԿ-երն ինչու են գետերին և գյուղացիներին վնաս պատճառում, շատինցիների ըմբոստացումն ինչ ընթացք ստացավ

  • 06-06-2018 17:12:58   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV

 
 
 
 
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հունիսի 7-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրերն են լինելու ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը և «Գերաստղ» ծրագրի ղեկավար, ֆերմեր Տիգրան Եղոյանը: Նրանց հետ «Քննարկում» հաղորդաշարով մեր զրույցը Հայաստանում իրար ետևից կառուցված ու կառուցվող ՀԷԿ-ի պատճառած էկոլոգիական վնասների, «էկոլոգիական թողք» հասկացության և հեկամոլությունը սանձահարելու հնարավոր ուղիների մասին է:
Հունիսի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 818 9675321, իսկ Հայաստանից 060 351131 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV