Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին


Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

  • 07-06-2018 16:35:09   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումանին:
Դեսպան Դաումանը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների միջև:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` հանրային ֆինանսների կառավարման ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անելիքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Խորհրդի Հոլանդական Ընկերակցային Խմբի անդամ, որը ղեկավարվում է Նիդերլանդների Թագավորության ներկայացուցչի կողմից: Վերջինիս շրջանակներում իրականացվում է սերտ համագործակցություն՝ հետամուտ լինելով հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play