Կան պաշտոններ, որոնք մարզպետն իր հայեցողությամբ կարող է նշանակել. Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կան պաշտոններ, որոնք մարզպետն իր հայեցողությամբ կարող է նշանակել. Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-06-2018 15:41:25   | Հայաստան  |  Հասարակություն



 
Կան պաշտոններ, որոնք մարզպետն իր հայեցողությամբ կարող է նշանակել, մնացած բոլոր դեպքերում պաշտոնյաների նշանակումը կատարվում է մրցութային կարգով, որոնք ներկայումս չեն կարող անցկացվել: 
 
Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝  անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե նորանշանակ մարզպետները կադրային «ջարդ» են սկսել: 
 
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե, մասնավորապես, Կոտայքի մարզպետը պարտադրել է քաղաքապետին հրաժարական տալ, անգամ չի էլ հերքել, որ նման խորհուրդ է տվել քաղաքապետին, նախարարն ընդգծեց. «Չեմ կարծում,  որ Կոտայքի մարզպետը կարող է իրեն նման բան թույլ տալ»: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play