Իմ որևէ մեկի հետ հարաբերությունները զրո ազդեցություն են ունեցել և կունենան նշանակումների վրա. ԿԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իմ որևէ մեկի հետ հարաբերությունները զրո ազդեցություն են ունեցել և կունենան նշանակումների վրա. ԿԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-06-2018 18:29:49   | Հայաստան  |  Հասարակություն


 

Իմ որևէ մեկի հետ հարաբերությունները զրո ազդեցություն են ունեցել և կունենան նշանակումների վրա: Այս մասին հունիսի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 

Անդրադառնալով Շիրակի մարզ հունիսի 13-ի երեկոյան կատարած իր այցելությանը և Գյումրու «Շիրակ» համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողների ունեցած հանդիպմանը՝ նախարարն ընդգծեց, որ փորձել է լսել և հաշտեցնել կողմերին: 

Նրա խոսքերով՝ ինքը չի կարող հանձնարակական տալ որևէ ԲՈՒՀ-ի ռեկտորի, այլ միայն կարող է իր դիրքորոշումն արտահայտել: 

«Դիրքորոշումը եղել է այնպիսի, որ առժամանակ վերականգնումը քննարկի ԲՈՒՀ-ը նման հնարավորությունը, բայց եթե կա նաև դատական գործ և դատարանում է հարցը լուծվում, ապա այն տարբերակն էլ քննարկելի է»,- նշեց Ա. Հարությունյանը: 

Խոսելով «Այբ» դպրոցում կատարված ուսումնասիրությունների մասին՝ ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ պարզվել է՝ անցյալ տարի հատկացված 666 մլն դրամից 280 մլն-ը չի ծախսվել: 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play