Մեկնարկել է ԲարՔեմփ Երևանը


Մեկնարկել է ԲարՔեմփ Երևանը

  • 16-06-2018 15:24:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։
 
Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊րդ «ԲարՔեմփ Երևան»֊ին։ 
(Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։
 
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (չ)կոնֆերանսի մեկնարկին հանդես եկավ ժամանակակից ցանցերի և Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների մասին պատմող զեկույցով։
 
Այս տարի «ԲարՔեմփ Երևան»-ի մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխատաշուկան, որին մասնակցում են տասնյակ ՏՏ ընկերություններ:
 
«Բարքեմփ Երևանի» գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները։
 
Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18։
 
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն