«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». 3-րդ դասարանցի աշակերտուհու նամակը՝ զինվորին, քառօրյայի օրերին


«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». 3-րդ դասարանցի աշակերտուհու նամակը՝ զինվորին, քառօրյայի օրերին

  • 18-06-2018 12:51:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանն իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը, որը նա գրել էր հայ զինվորի համար՝ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Սակայն նամակը Մ. Գրիգորյանի հանգստյան գոտու՝ արջերի ու վագրի կերի համար նախատեսված պահեստում է եղել, զինվորն այն այդպես էլ չի կարդացել:
 
«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։
 
Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play