Պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում․ Դավիթ Սանասարյան


Պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում․ Դավիթ Սանասարյան

  • 18-06-2018 13:00:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենադնիների պահեստում։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
 
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։
 
Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք։
 
Սիրում եմ բոլոր նրանց ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play