Մանվել Գրիգորյանի դեմ քրգործում առայժմ 3 հոդված կա, որոնցով նախատեսվում է ազատազրկում 2 ամսից մինչեւ 8 տարի․hetq.am


Մանվել Գրիգորյանի դեմ քրգործում առայժմ 3 հոդված կա, որոնցով նախատեսվում է ազատազրկում 2 ամսից մինչեւ 8 տարի․hetq.am

  • 18-06-2018 13:53:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am  Մանվել Գրիգորյանին կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու փաստի առթիվ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը, ինչպես հայտնի դարձավ այսօր, գլխավոր դատախազը տեղափոխել է ՀՔԾ վարույթ, ինչը պայմանավորված է Գրիգորյանի պաշտոնյա լինելով:
 
Իր հերթին ՀՔԾ-ն գործ է հարուցել պատգամավորին պատկանող տարածքներում առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման վերաբերյալ:
 
Բացի այդ երկուսից՝ ՀՔԾ-ի վարույթ է ընդունվել նաեւ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված եւս 2 քրգործ, որոնք վերաբերում են Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող տարածքներում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքերին: 
 
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի երեկ ձերբակալվել է: Տեսնենք, թե ինչ է սահմանված վերը նշված քրեական գործերում առաջ քաշված հոդվածներով:
 
Եվ այսպես՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասը (այս հոդվածն առկա է ոստիկանության հարուցած գործերում) սահմանում է. «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»:
 
Հոդվածի երկրորդ մասը (ԱԱԾ-ի հարուցած քրգործով) նշում է. «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-ից 6 տարի ժամկետով»:
 
ՀՔԾ-ն էլ իր հերթին գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով. «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
 
Վաղը ԱԺ-ն կքննի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը: 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը