Քննարկում՝ ուղղված պետական կենսաթոշակի, նպաստների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանմանը


Քննարկում՝ ուղղված պետական կենսաթոշակի, նպաստների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանմանը

  • 18-06-2018 14:00:44   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ուղղված պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանմանը: 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Սոցիալական ապահովության ծառայության ներկայացուցիչներ, այլք:
 
Քննարկման առանցքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձման ոչ ենթակա կամ մասնակի ենթակա դրամական միջոցների տարանջատման արդյունավետ մեխանիզմի ներդրման հնարավորությունն էր՝ հարկադրանքի կիրառման օրենքով նախատեսված սահմանափակումները և համաչափությունն ապահովելու նպատակով:
Հանդիպման ավարտին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ մարմինների միջև տեղեկատվության առավել արդյունավետ փոխանակման կարգ մշակելու պայմանավորվածություն է ձեռք է բերվել:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք