Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել.armtimes.com


Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել.armtimes.com

  • 18-06-2018 14:21:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վատառողջ է, անկողնում պառկած: Այս մասին մեզ տեղեկացրեց Սարոյանի՝ Սերոբ անունով ներկայացած օգնականը:
 
«Գեներալը չի կարող որեւէ հարցի պատասխանել, հիվանդ պառկած է»,- հայտնեց օգնականը՝ նշելով, որ գեներալի բոլոր զանգերին ինքն է պատասխանելու:
 
Մեր հարցին՝ ի՞նչ է պատահել պարոն Սարոյանին, օրերս կարծես լավ էր զգում իրեն, ոտքի վրա էր, Սարոյանի օգնականը պատասխանեց, որ գեներալը միշտ էլ ձեռնափայտով է եղել ու վատառողջ.
 
«Գեներալը ե՞րբ էր լավ: Միշտ էլ ձեռնափայտով է եղել, ձեռքն էլ վիրակապած էր, տեսել եք, հոդացավեր ունի»,-ասաց Սեյրան Սարոյանի օգնականը՝ պնդելով, որ այլեւս որեւէ հարցի չի կարող պատասխանել:
 
Օրերս, երբ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանին տարավ ԵԿՄ գրասենյակի շենքից, ձեռքը վիրակապած Սեյրան Սարոյանը ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի հետ էր:
 
«Բանակից ով ինչ կերավ, մեկ ա՝ քթերից դուրս ա գալու, իրանց քթերից չգա, իրանց երեխեքի քթերից ա գալու: Ես չեմ տեսել, որ բանակից, զինվորից հաց գողացողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Ավելի լավ ա աստված պատժի իրանց, քան թե դատախազը»,- Ազգային ժողովի իր ելույթում ասել էր Սեյրան Սարոյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play