Ինչ լավ է, որ ոչ իմ տղան, ոչ էլ նրա զինակիցները այդ Մանվելի քմահաճույքի հույսին չեն եղել.Լաուրա Բաղդասարյան
18-06-2018 14:38:44 | Հայաստան | Հասարակություն
Ու պայթում եմ, պիտի ասեմ։
Իմ տղան 2016-ի ապրիլին երեք ամիս սարերում է եղել, հրետանավոր, բանակի ժամկետային զինվոր։ Հիմա մտածում եմ, ինչ լավ է, որ հայրը ամբողջ այդ ամիսների ընթացքւոմ Ղարաբաղում է եղել, ու երկու օրը մեկ ջուր ու ուտելիք է բարձրացրել տղաների համար։ Ինչ լավ է, որ ոչ իմ տղան, ոչ էլ նրա զինակիցները այդ Մանվելի քմահաճույքի հույսին չեն եղել, որ ուզենար՝ հասցներ օգնությունը, չէ, ուրեմն՝ չէ։
Մեկ էլ զզվանքով եմ հիշում թափանցիկ, միանգամյա օգտագործման տոպրակների մեջ էն պեչենիներ ու կոնֆետներ բաժանելու ստորացուցիչ տեսարանը, որ Հ1-ով եմ կարծեմ տեսել; ԶԶվելի է։