Մթնոլորտի «քավորը» Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին


Մթնոլորտի «քավորը» Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

  • 18-06-2018 15:46:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործություններն ուղղակիորեն դավաճանության հավասար բաներ են: 
 
Այս մասին հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի առանձնատներից հայտնաբերվածի վերաբերյալ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկատվությանը: 
 
Ըստ նրա՝ ցանկացած գողություն քրեորեն պատժելի է, հատկապես ՊՆ-ի դեպքում: 
 
Լրագրողի այն հարցին, թե արդյոք տեղի ունեցածը Սերժ Սարգսյանի հովանավորությամբ է եղել, Դ. Սանասարյանը նշեց. 
«Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել, երբ Մանվել Գրիգորյանը թույլ է տվել այս կամ այն արարքները, դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է»: 
 
Անդրադառնալով լրագրողների մյուս դիտարկմանը, թե նախկին իշխանավորները սկսել են լքել Հայաստանը՝  ծառայության ղեկավարը նկատեց, որ անհասանելի կղզիներ չկան: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն