Հանրապետության լավագույն մարզական նախադպրոցական հաստատությունը կորոշվի հունիսի 22-ին
18-06-2018 16:22:03 | Հայաստան | Սպորտ
Հունիսի 22-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ում (նախկին «Միկա» մարզահամալիր) տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 12 լավագույն նախադպրոցական հաստատությունների մասնակցությամբ:
Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով, գավաթներով և մեդալներով:
Մարզագույք և շնորհակալագրեր կհանձնվեն նաև 4-12-րդ տեղերը գրաված հաստատություններին, իսկ բոլոր մասնակից երեխաները կստանան նվերներ:
Նշենք, որ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի առաջին փուլին մասնակցել է 432 նախադպրոցական հաստատության 13.992 սան: