ՀՀԿ խմբակցությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի. Իրավապաշտպան


ՀՀԿ խմբակցությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի. Իրավապաշտպան

  • 18-06-2018 17:47:50   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը ողջ կազմով վաղը ԱԺ-ում պետք է ծնկաչոք ներողություն խնդրի բոլոր երեխաներից, որոնց թաթիկներով գրված նամակները իրենց խմբակցության անդամը գողացել է զինվորներից, որոնք այդպես էլ չեն ստացել այդ այնքան սպասված, քաջալերող, աջակցող, սիրով լի նամակները:
 
ՀՀԿ խմբակցությունը պետք է ողջ կազմով ԱԺ-ում ծկաչոք ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից` իրենց խմբակցության անդամի անմարդկային վերաբերմունքի համար:
 
Ունեք մարդ մնալու վերջին քայլը կատարելու, նաև մեր բոլորի մեջ Ձեր նկատմամբ գեթ մեկ կաթիլ մարդկայինը չվերացնելու համար:
 
Դա բոլորիս է պետք. և Ձեզ, և մեզ է պետք` մեծից փոքրին է պետք:
 
Եվ պահանջում եմ այդ քայլը կատարել` մենք բոլորս դեռ ապրելու ենք այս ամենով, բայց գոնե Ձեր կողմից մեղքի խոստովանությունը կօգնի թե Ձեզ, թե մեզ դառնությունը, վիրավորանքն ու ատելությունը հաղթահարած ապրենք:
 
Քաջություն ունեցեք և կատարեք Ձեզ մնացած մարդկային այդ եզակի քայլը:
 
Անխուսափելի իրավական պատասխանատվությունը չի տալու մարդկայինը պահպանելու այդքան անհրաժեշտը, անկախ նրանից ազատազրկված վիճակում, թե բանտից դուրս:
 
Կարևորը հոգու ազատությունն է անմարդկայնությունից:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական