Գյուղնախարարությունը հայտարարություն է տարածել բուսական ծագման մթերքների արտահանման պահանջների վերաբերյալ


Գյուղնախարարությունը հայտարարություն է տարածել բուսական ծագման մթերքների արտահանման պահանջների վերաբերյալ

  • 18-06-2018 17:58:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքների արտահանման պահանջների վերաբերյալ:
 
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
 
«ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
 
     - ծագման երկիրը,
 
     - ապրանքի անվանումը,
 
     - արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
 
     - արտահանողի անվանումը և հասցեն,
 
     - ստացողի անվանումը և հասցեն,
 
     - պահման ժամկետը, ջերմաստիճանը:
 
      Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
 
       Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղբանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
 
արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն,  ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
 
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
       Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։
 
      Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012)90-60-90 և (010)20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ ssfs@ssfs.am, կամ այցելել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման կենտրոն։
 
     Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականաման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060)54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` secretariat@petekamutner.am»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play