Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն
18-06-2018 18:17:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ մտահոգություններ չունի՞ իր կամ վարչապետի անվտանգության համար՝ հաշվի առնելով վերջին բացահայտումները, Վանեցյանն ասաց․
«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Կառույցի ղեկավարը նաեւ նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները շատ ոգեւորված են՝ քաղաքացիների աջակցությունից:
«Մեր աշխատակիցները շատ ոգեւորված են, հազարավոր քաղաքացիներ են դիմել, որ ընդունվեն աշխատանքի։ Ինձ շատ զարմացրեց այն, երբ Մանվել Գրիգորյանի աջակիցները ցույց էին անում ԱԱԾ-ի դիմաց, Վարդգես Գասպարին էր ձեռքին պաստառով եկել՝ ի աջակցություն ԱԱԾ-ի, դա չգիտեմ ինչ էր»,- ասաց նա: