Կաթ արտադրողները կառավարության շենք էին եկել բեռնատարներով. Նրանք պահանջում են վերանայել մթերման գները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18-06-2018 18:30:50 | Հայաստան | Հասարակություն
Կաթի արտադրությամբ զբաղվող մի խումբ գյուղացիներ տարբեր մարզերից այսօր ՀՀ կառավարության շենք էին եկել մեկ տասնյակից ավելի բեռնատարերով, որոնցով ի նշան բողոքի՝ մեծ քանակությամբ կաթ էին բերել:
Նրանք պատկան մարմիններից պահանջում էին վերանայել կաթի մթերման գները, քանի որ նրանց պնդմամբ՝ կաթը հանձնում են կոպեկներով, ինչի պատճառով չեն կարողանում փակել բանկերից վերցրած վարկերը:
Ցուցարարների հետ սկզբում հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը: Գյուղացիներն իրենց բողոքը և պահանջը ներկայացրեցին նրան, իսկ վերջինս խոստացավ կառավարության նիստից հետո այդ մասին տեղեկացնել վարչապետին:
Գյուղացիների խոսքերով՝ ամեն ինչ թանկացել է, մինչդեռ կաթի մթերման գները գնալով իջնում են: Նրանց փոխանցմամբ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունները ոչ միայն չեն իջեցնում իրենց արտադրանքի գինը, այլև գյուղացիներին հայտնում են, որ կարող են կաթ չմթերել:
Ավելի ուշ ցուցարարներին հանդիպեց Գյուղատնտեսության նախարարը: