Հայաստանի ներկայացուցիչը դուրս է եկել «Իրական պատմություններ» հեռուստանախագծի երկրորդ փուլ


Հայաստանի ներկայացուցիչը դուրս է եկել «Իրական պատմություններ» հեռուստանախագծի երկրորդ փուլ

  • 19-06-2018 11:23:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱՐՄԵՆԱԼ-ի լավագույն գլանողներից մեկը, Հայաստանի սիրողական հեծանվավազքի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի անդամ Ղազար Ղազարյանը դուրս եկավ «Իրական պատմություններ» ՌՈՒՍԱԼ-ի հեռուստանախագծի երկրորդ փուլ: Նա եզրափակեց առաջատարների վեցյակը օնլայն քվեարկության առաջին փուլի ավարտին: Ընտրանքում ընդգրկված էին գրեթե 50 հավակնորդներ Ռուսաստանում և Հայաստանում ընկերության բոլոր գործարաններից:
 
Մասնակիցների համար երկրորդ փուլի քվեարկությունը ևս անցկացվում է հատուկ կայքում՝ Istorii.rusal.ru, և կտևի մինչև հուլիսի 11-ը: Նրա արդյունքների հիման վրա կորոշվի հաղթողների եռյակը, որոնք կդառնան ՌՈՒՍԱԼ-ի մետաղագործների մասին հեռուստաֆիլմերի հերոսներ: Քվեարկությանը կարող է մասնակցել համացանցի յուրաքանչյուր օգտատեր: 
«Իրական պատմություններ» նախագծի նպատակն է ժողովրդայնացնել մետաղագործի մասնագիտությունը, հանրայնանցնել այս մասնագիտության բազմակողմանի, տաղանդաշատ և խանդավառ ներկայացուցիչներին:
Մրցույթի վերջնարդյունքները կհայտարարվեն Մետաղագործի օրը, որը նշվում է հուլիսի կեսին, իսկ աշնանը կանցկացվեն «Իրական պատմությունների» հերոսների մասին ֆիլմերի նկարահանումները:
 
Նկարում ԱՐՄԵՆԱԼ-ի գլանող Ղազար Ղազարյանն է:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play