ՀՀԿ-ն փակ նիստում որոշել է «կողմ» քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը․168.am


ՀՀԿ-ն փակ նիստում որոշել է «կողմ» քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը․168.am

  • 19-06-2018 11:45:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ ՀՀԿ խմբակցությունը փակ նիստում քննարկեց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հարցը և որոշեց միասնական «կողմ» քվեարկել:
 
 
Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
 
«Չպետք է խոչընդոտենք նախաքննությանը և հնարավորություն տանք, իհարկե, նկատի ունենալով անմեղության կանխավարկածը, սակայն մենք պետք է հետևողական լինենք»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը