81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․tert.am


81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․tert.am

  • 19-06-2018 13:20:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:   
 
Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։
 
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր:
 
 
 
Հիշեցնենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել էր իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։   
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play