Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող 4 կազմակերպություն․ԿԳՆ


Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող 4 կազմակերպություն․ԿԳՆ

  • 19-06-2018 16:20:47   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/          ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրակակացնելու նպատակով նախարարության  կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:
 
 Կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել կրթության և գիտության նախարարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 125-Ա/2 հրամանով ստեղծված մրցութայաին հանձնաժողովի եզրակացությունը:
 
Նշենք, որ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված       մրցույթին մասնակցելու համար դիմել են վերոնշյալ 4 կազմակերպությունները, որոնք բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play