Վանաձորցի բազմանդամ ընտանիքը դոմիկից տեղափոխվել է նոր տուն


Վանաձորցի բազմանդամ ընտանիքը դոմիկից տեղափոխվել է նոր տուն

  • 19-06-2018 17:12:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ես տան մեջ եմ մեծացել, չգիտեի` դոմիկն ինչ է», - Աստղիկն ամուսնությունից հետո տեսավ ու զգաց հետերկրաշարժյան Վանաձորի դոմիկային կյանքը: Հայաստանի հյուսիսը փլատակների տակ թողած երկրաշարժի տարում է ծնվել, աղետի գոտուց հեռու, բայց ընտանեկան կյանքը պետք է աղետալի պայմաններում սկսեր ու անցկացներ: 
Կնոջ համար  8 տարի է, իսկ Բագրատն արդեն 28 տարի է դոմիկում է ապրում: Դոմիկում է կորցրել հորը. 54 տարեկանում մահացել է տան կենցաղային պայմանների պատճառով առաջացած հիվանդություններից: Բագրատի մայրն էլ ապրում է ծանր ախտորոշումով. 57-ամյա Անահիտ Ավետիսյանն արյան քաղցկեղ ունի: 
 
Աստղիկն ու Բարգրատը 3 երեխա են մեծացնում: Աննան առաջին դասարանում է սովորում, որդին` Սերգեյը, 6 տարեկան է, իսկ տան կրտսերը 3-ամյա Անին է: Մնացականյան ամուսինները մշտական աշխատանք չունեն. ընտանիքի եկամուտը օգնության նպաստն է` 30 հազար դրամ, նույնքան է Բագրատի մոր` տիկին Անահիտի թոշակը:
«Ամուսինս հույս չուներ, բայց ես հավատում էի, որ Աստված իմ տան հույսը կդնի մի բարի մարդու սրտում ու կտա ինձ», - ասում է Աստղիկը: Նրա երազանքն իրականություն է: Վանաձորում ապրող Մնացականյանների 6 հոգանոց ընտանիքին բնակարան նվիրեց ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերար Զարեհ Շահգալդյանը: 
Բագրատն ու Աստղիկը 3 երեխաների և Անահիտ տատիկի հետ ժամ առաջ տեղափոխվեցին նոր տուն` հիմնովին նորոգված, կահավորված և կենցաղային տեխնիկայով համալրված, իսկ Վանաձորի կենտրոնում տեղակայված հետերկրաշարժյան դոմիկը հիմնովին կքանդվի` իր հետ տանելով Մնացականյանների 28 տարվա մղձավանջը:
 
§Հայաստան¦ համահայկական հիմնադրամ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
§Ð³Û³ëï³Ý¦ ѳٳѳÛÏ³Ï³Ý ÑÇÙݳ¹ñ³ÙÁ ß³ÑáõÛà ãÑ»ï³åݹáÕ Ï³½Ù³Ï»ñåáõÃÛáõÝ ¿, áñÁ ÑÇÙÝí»É ¿  
1992Ã. Ù³ñïÇ 3-ÇÝ` г۳ëï³ÝáõÙ »õ È»éݳÛÇÝ Ô³ñ³µ³ÕáõÙ µ³ñ»ëÇñ³Ï³Ý û•ÝáõÃÛ³Ý »õ  
»Ýóϳéáõóí³ÍùÝ»ñÇ ½³ñ•³óÙ³Ý Ýå³ï³Ïáí: ²ÛÝ ³ß˳ñÑáõÙ Ý»ñϳ۳ÝáõÙ ¿ Çñ 20 •ñ³ë»ÝÛ³ÏÝ»ñáí: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play