Դոն Պիպոն կալանավորվեց. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.armtimes.com


Դոն Պիպոն կալանավորվեց. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.armtimes.com

  • 19-06-2018 17:39:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Դատարանը հենց նոր քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց: 

 
Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ասատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play