Ամառային զորակոչի ընթացքում գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

19-06-2018 17:44:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: 
 


Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 26-ին` երեքշաբթի, հաջորդ նիստերը` երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար, դիմում-բողոքները քննարկվում են զորակոչիկների ու նրանց հարազատների մասնակցությամբ:
Զորակոչերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը կարևոր մասնակցություն է ունենում զորակոչի գործընթացում արդարության և օրինականության ապահովման գործում` քաղաքացիներին ընձեռեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն: 2009 թվականի աշնանային զորակոչից մինչև այժմ հանձնաժողովն ստացել է 2648 դիմում-բողոք` առավելապես զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերի կապակցությամբ: Դրանց ուսումնասիրման արդյունքում զորակոչային մարմիններին ներկայացվել է 1709 միջնորդագիր, որի շնորհիվ վերանայվել է զինծառայության պիտանիության մասին 537 եզրակացություն` զորակոչիկներին տրվել են տարկետումներ բուժման նպատակով, իսկ ոմանք ճանաչվել են զինծառայությանը ոչ պիտանի: 
Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 196 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...