Աշխատանքային խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ


Աշխատանքային խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ

  • 19-06-2018 18:16:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն`  ՀՀ մարզպետների մասնակցությամբ: 
     Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։ 
 
Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ գույք) կառավարման տարեկան ծրագրերի ընդհանուր էլ. հարթակ ձևավորելու և մարզային բիզնես ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին։ 
     Խորհրդակցության ավարտին նախարարի կողմից մարզպետներին հանձնարարական է տրվել` հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ, գործադրել վարչարարության ողջ գործիքակազմը գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տաս  բիզնես  ծրագիր և ներկայացնել նախարարություն։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play