Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի


Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի

  • 19-06-2018 18:18:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության   արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով  հյուրին՝  նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և  համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը:
 
ԿԳ նախարարը,  ներկայացնելով կրթական բարեփոխումների ուղղությունները, հիմնականում անդրադարձել է հանրակրթության ոլորտին: «Մեր առաջնահերթությունը հանրակրթությունն է, քանի որ այս ոլորտի հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների ճակատագիրը»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա մտահոգություն է հայտնել փոքրաթիվ դպրոցների խնդրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկայումս քննարկվում են  տարբեր նախագծեր, որոնցից մեկն էլ գյուղական համայնքներում կրթամշակութային կենտրոնների մոդելն է: Անդրադառնալով օտար լեզուների դասավանդման զարգացման խնդիրներին՝ ԿԳ նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանատան և Բրիտանական խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որն ուղղված է հանրակրթական դպրոցներում անգլերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, անգլերենի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացմանը:
 
Իր հերթին դեսպան Ֆարնուորթին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում: Համագործակցության առկա ծրագրերից դեսպան Ֆարնուորթին առանձնացրել է Հայաստանի տարբեր մարզերում գործող անգլերենի խմբակների ծրագիրը, անդրադարձել կրթության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play