6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության շենքը․armtimes.com


6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության շենքը․armtimes.com

  • 20-06-2018 16:48:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքը: 
 
Ոստիկանության ծառայողները ստուգումներ են իրականացնում ընկերությունում: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունը, որը Հայաստանում արագաչափեր եւ տեսախցիկներ է տեղադրում, կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ:
 
ՀՀ ոստիկանությունից ասացին, որ այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում ընկերությունում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը