Սուրեն Պապիկյանն Արխանգելսկի մարզի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր


Սուրեն Պապիկյանն Արխանգելսկի մարզի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

  • 20-06-2018 16:56:30   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությանը։ 
 
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ  հայ-ռուսական հարաբերությունների 100-ամյակների պատմությունը համագործակցության նոր որակի և հեռանկարների հնարավորություն է ստեղծում։ «Հայաստանն այսօր նոր որակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստացել, և մեր գործընկերային-դաշնակցային հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու խորանան, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»,-ասել  նախարարը։
 
Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձևաչափեր, ծրագրեր և լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ հինգ անգամ և լրացրել, որ «Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն» ոչ առևտրային կազմակերպությունը հնարավորություն է ստեղծում հայկական սփյուռքի գործուն ներգրավվածությամբ բացահայտել  գործարար և առևտրային կապերի զարգացման համար հեռանկարային նոր հնարավորություններ։ 
 
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման և առկա ներուժի լիարժեք ու ամբողջական դրսևորման համար։ Կարևորելով զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նախարարը միաժամանակ տեսակետ է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ,  և այս հարցում հայկական համայնքը պետք է համակարգված և ակտիվ աշխատանք կատարի։
Հանդիպման ավարտին կողմերը  քննարկել են մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, ավիացիոն հաղորդակցության պարզեցման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ունի դեռևս չբացահայտված հնարավորությունների շերտեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play