Նախարարը հյուրընկալել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին


Նախարարը հյուրընկալել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին

  • 20-06-2018 17:08:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։
 
Հանդիպման առանցքային թեման «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»  Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող խնդիրներն էին։ 
 
Այս հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: 
 
Քննարկվեցին ընկերության պայմանագրային պարտավորություններն առավել պատշաճ և ժամանակին կատարելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Կողմերը հիմնականում համակարծիք էին ծրագրի հետագա իրագործման շուրջ։ 
Նախարարը նշեց, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշակիանան։
 
Քննարկվեցին նաև Սիսիան-Քաջարան հատվածում մեծածավալ ենթակառուցվածքային շինարարություն իրականացնելու ընթացքում պետություն - մասնավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Շեյն Ռոզենթալը նշեց, որ եկող ամսվա սկզբին ԱԶԲ-ի կողմից Հայաստան է ժամանելու պետական-մասնավոր գործակցության հարցերով միջազգային փորձագետ, ում հետ հնարավոր կլինի քննարկել համագործակցության այս ձևաչափով իրականացվելիք բոլոր ծրագրերի մանրամասները։
 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
 տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն